Արմեն Ամիրյանի որդին`Հայկը, տարիներ առաջ ամուսնացել է երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ։ Հայկն ու Նարինեն իրար ճանաչել են դեռ 12-13 տարեկանից։
Սակայն նրանց ջերմ ընկերությունը սկսվել է ավելի ուշ։ Հայկին ու Նարինեին կապել է հեռուստատեսությունը, որտեղ աշխատել են նրանք, հետագայում ընտանիք կազմել:
Օրեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ դուստրը: Նարինեն հերթական անգամ հրապարակում է արել, որտեղ երևում է, որ մայրիկը զբոսանքի է դուրս եկել փոքրիկների հետ: Երգչուհին, սակայն, խուսափել է ցույց տալ նրանց դեմքը:
StarNews-ը շնորհավորում է: