Գեղեցկուհուս տարեդարձն ա…Արամ MP3-ի կինը ցույց է տվել իր տատիկին

  • Sep 18, 2024

Սիրված երգիչ Արամ MP3-ը և կինը`Աննա Մարգարյանը, բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում: Նրանք հաճախ են համատեղ հրապարակումներ անում, ինչպես նաև երբեմն աչքի ընկնում իրենց հումորային հրապարակումներով:

Այս անգամ Աննան հրապարակել է իր տատիկի մասնակցությամբ լուսանկար ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը.

«Լավ պահեք ու շատ սիրեք Ձեր մեծերին»,- հրապարակմանը կից գրել է Աննան:

Նշենք, որ այս ընտանիքն աչքի է ընկնում իր համերաշխ ու ներդաշնակ միությամբ:

Վերջին շրջանում զույգն առավել հաճախ հրապարակում է իրենց դստեր լուսանկարները:

Նշենք նաև, որ վերջերս`հարցազրույցներից մեկի ժամանակ, երգիչը խոսել էր նաև արտացաղթելու մասին ու ընդգծել՝ մշտական բնակության ԱՄՆ տեղափոխվելու ցանկություն չունի.

«Ես գործի բերումով համատեղում եմ։ Հիմնական գործունեությունս ծավալում եմ Հայաստանում։ ԱՄՆ գնում եմ մենահամերգներով կամ հանգստանալու։ Քանի որ Երևանից հետո 2-րդ քաղաքը, որտեղ իմ ամենաշատ ընկերները կան՝ Լոս Անջելեսն է, դրա համար շատ եմ այցելում։ Հայաստանում վաստակած ֆինանսը բավարարում է լիարժեք ապրելու համար, չեմ նեղվում»։

 

Մեկնաբանություն

Որոնում