Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի ունեցավ արցախահայերի բռնի տեղահանությունը դեպի Հայաստան։ Սեպտեմբերյան այս ծանր օրերին հանրության մեծամասնությունը գնում է Եռաբլուր։ Սոցիալական էջերն էլ ողողված են խոնարհումի և հավերժ հիշելու խոսքերով։ Հայ հայտնիներից շատերը այսօր իրենց սոցիալական էջերում կիսվել են Արցախի ու իրենց մեծ ցավի մասին։