Արցունքներ, տոնական տրամադրություն ու ջերմ պահեր. հայտնիները դպրոց են ուղեկցել երեխաներին. բացառիկ կադրեր

  • Sep 02, 2024

Սեպտեմբերի 1-ը երեկ էր ու կիրակի ու մի շարք ուսումնական հաստատություններում բւսումնական տարվա մեկնարկը տրվել է հենց այսօր։ StarNews-ը արդեն ներկայացրել է մի շարք հայտնիների հրապարկումներ՝ սեպտեմբերմեկյան թեմայով։ Հիմա ձեր ուշադրությանն ընք ներկայացնում աստղերի նոր հրապարակումները։

Արկադի Դումիկյանը ինստագրամյան իր էջի story բաժնում դուստրերի հետ համատեղ էր լուսանկարներ հրապարակել՝ նրանց բարի ուսումնական ընթացք մաղթելով։

Դստերը՝ Ադելին դպրոց էր ճանապարհել Յանա Դանիելյանը՝ նշելով, որ պաշտում է իր արքայադստերը։

Դերասանուհի Անի Խաչիկյանի որդին էլ՝ Տեսլան, գնացել է առաջին դասարան ու դերասանուհին կիսվել էր օրվա տոնական կադրերով՝ դրանց կից գրելով. «Գժվեմ ես քո համար տղա»։

Առաջին դասարան էր հաճախել նաև Սոս Ջանիբեկյանի դուստրը՝ Անաիսը, ու դերասանը նրա մասնակցությամբ ջերմ կադրերով էր կիսվել սոցիալական հարթակներում։

Հումորիստ Պոնչն էլ դպրոց էր ուղեկցել եղբոր դուստրերին.
«Իմ լուսավոր զարմուհին սկսեց դպրոցական ճանապարհը։ Բարի երթ հրաշքներ»։

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն էլ դպրոց էր ուղեկցել Արիանային ու Ալեքին՝ այդ ընթացքում հասցնելով նկարել միայն որդուն։

Իսկ, ահա, Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը իրենց որդուն՝ Ռոբերտին, ուղեկցել էին մանկապարտեզ, ջերմ կադրերով կիսվելով հետևորդների հետ։

Մեկնաբանություն

Որոնում