Լուսինե Պողոսյանը 44-օրյա պատերազմից կադրեր է հրապարակել, որտեղ կամավորագրվել էր ինքը

  • Sep 27, 2024

Երգչուհի Լուսինե Պողոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվում էր առաջնագծում:

Երգչուհին կամավորագրվել էր ու օգնում էր թշնամու հարվածներից վիրավորում ստացած տղաներին:

Այսօր`պատերազմի սկզբից 4 տարի անց, երգչուհին կիսվել է կադրերով, որում երևում է նրա աջակցությունը զինվորներին:

Երգչուհին մի քանի անգամ  խոսել է այս մասին`նշելով, որ իր կյանքն ամբողջովին փոխվել է պատերազմից առաջ և հետո, արյունը և մահը մոտիկից է զգացել, ինչն էլ, վստահ է, ողջ կյանքում հետք կթողնի իր կյանքում:

Նա իր հույսը չի կորցնում, որ մի օր կրկին ետ ենք վերադարձնելու մեր Արցախը:

Մեկնաբանություն

Որոնում