Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ դերասանուհի Անի Պետրոսյանն ու գրող Էդգար Կոստանդյանը միասին են: Այս մասին Անին խոստովանեց իր հարցազրույցներից մեկում`նշելով, որ արդեն մեկ տարի է իրենք ամուսնացած են.
«Ես ուզում եմ նշել, որ չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել, նկարներ տեղադրել և այլն։ Իրականում երևի երիտասարդ սերնդի հետ շփումը էդ ամենինչը սոց հարթակներում ջրի երես հանեց։ Մեր հերթական հավաքույթների ժամանակ կողքից նկարված հոլովակ էր, հրապարակել էր սերիալի դերասաններից մեկը և ես ընդամենը կիսվել եմ այդ սթորիով ու այդ ժամանակ այնքան ուրախ էինք, որ չէինք մտածում ոչնչի մասին»,- նշել էր Անին:
StarNews-ը նկատել էր, որ դերասանուհու արտաքինում կա փոփոխություն:
Լուսանկարներում ու տեսանյութերում, որոնք Անիի մասնակցությամբ էին, երևում էր դերասանուհու քաշի ավելացումն ու շատերի կարծիքով`սիրված դերասանուհու սպասված նորությունը չուշացավ:
Սակայն այսօր դերասանուհին նոր կադր է տարածել, որտեղ նա չափազանց նիհարել է: Ինչ խոսք`հնարավոր է այսպես նա ցանկանում է հերքել լուրը:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց դերասանուհուց, ով սակայն չպատասխանեց մեր հաղորդագրությանը: