2024-ը ցավալի տարի էր հայ մի քանի հայտնիների համար։ Նրանցից ոմանց ընտանիքներում ծանր կորուստներ եղան. StarNews-ը ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր 2024-ի ընթացքում հարազատ մարդկանց կորցրին։
Նախորդ ամիս կյանքից հեռացավ երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ 24-ամյա Էլեն Իսրայելյանը։ Էլենը վթարի էր ենթարկվել BMW մակնիշի մեքենայով։
Դերասանուհի Իննա Խոջամիրյանի ընտանիքի համար ևս 2024-ը ծանր տարի էր։ Կյանքից հեռացել էր դերասանուհու պապիկը։
Կյանքից հեռացել էր նաև Ավետ Բարսեղյանի աները։ Ավետը, նրան ուղղված գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել կնոջ՝ Անիի դաստիարակության համար։
Օրեր առաջ էլ համացանցը շոկի ենթարկեց դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբոր՝ Արմանի սպանության լուրը։ Նա մահացել էր հոգեբուժարանում։
Մյուս մանրամասները՝ տեսանյութում.