Այսօր երգչուհի Անահիտ Հակոբյանը մկրտվել է: Անահիտը կնքահոր և կնքամոր` իր համար այսքան կարևոր ընտրությունն անելիս նախապատվությունը տվել է Դավիթ Աղաջանյան և Աննա Դովլաթյան զույգին:
Ե´վ կնքահայրը, և´ կնքամայրը, ինչպես նաև Անահիտն ու այլ ներկաներ կադրեր են ներկայացրել իրենց նեղ ընտանեկան ընթրիքից:
Նշենք, որ ուղիղ 3 ամիս առաջ մահացել է երգչուհու հայրը: Լուրը Անահիտը հայտնել էր ինստագրամյան իր էջում հայրիկի հետ համատեղ լուսանկարներ և գրառում հրապարակելով.
«Դու ինձ միշտ ասում էիր, որ ես քո փայլող աստղն եմ, քո ուժեղ ու ձիգ աղջիկն եմ, գիտեմ… Հիմա դու դարձար իմ աստղը, ով ինձ միշտ ուղեկցելու ու լուսավորելու ա ճանապարհս։ Սա իմ ու իմ ընսանիքի վիշտն է. անասելի ցավ է, անբացատրելի, բայց նույնիսկ հիմա ես չեմ կարող թուլանալ… ինչ անարդար է կյանքը։ Միշտ պետք է շատ ուժեղ լինել։ Մեր վերջին խոսակցության ժամանակ ասեցիր. «Անահիտս, ձիգ մնա, կհանդիպենք»։ Խոստանում եմ, որ քո աստղը, քո Անահիտը ավելի ուժեղ ա շողալու, ու հպարտանալու առիթներ քեզ շատ ա տալու։ Պապ բոլոր հաղթանակներս ու հաջողություններս քեզ եմ նվիրելու։ Դու իմ ուժն ես, իմ պաշտպանը։ Սիրում եմ անսահման»,- գրել էր Անահիտը։
Նշենք, որ երգչուհի Անահիտ Հակոբյանը հուլիսի 17-ին նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ երգչուհին խնջույք էր կազմակերպել, որին մասնակցել են նրա ընկերներն ու հարազատները։ Հենց երեկույթի ժամանակ էլ Անահիտը սիրելիի կողմից անակնկալ ամուսնության առաջարկություն էր ստացել։