Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում:
Սոֆին այս անգամ իր հետևորդների հետ անկեղծացել է`խոսելով այն մասին, որ պարային մի քանի րոպե տևողության համարի ետևում կա մեծ աշխատանք:
«Այնքան չստացված փորձեր,հուսահատություն, ցավ, դժվարություն»,- գրել է պարուհին ու հավելել, որ մոտիվացիան հանդիսատեսի ծափերն են:
Նշենք, որ StarNews-ի աչքից չի վրիպում, որ վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:
Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը, ապա նաև խոստովանում, որ բաժանվել է իր սիրելիից, ում հետ ճամփորդում էր, ում ներկայացրել իր ընտանիքին և հանրությանը: