«Խոստովանություն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել էր դերասանուհի Իրինա Դանիելյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Օրիգինալ սիրո խաստովանություն դերասանուհու խոսքով իր կյանքում չի եղել.
«Պարզապես իրար կողք էինք, հասկացանք` իրար լավ էինք զգում»։
Սիրո մասին Իրինա Դանիելյանն այսպես խոսեց.
«Առանց սիրո կյանքը շատ տխուր կլիներ։ Վառ գույներով չէր լինի։ Կյանքը չէր լինի, միգուցե և լիներ, բայց շատ անհետաքրքիր»։
Թեև տարիներ հետո ամուսնալուծվեցին, բայց ամուր կապը Իրինայի ու որդու` Հրանտ Թոխատյանի և նրա ընտանիքի հետ պահպանվում է։
Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի վերաբերյալ Իրինան նշեց.
«Ինքն այսօր, կարելի է ասել, ամբողջովին լավացել է։ Փառք Աստծո, լավ է»։
Հաղորդավարի հարցին, թե ինչպիսին է իր և Հրանտի որդին ՝Հայկը, Իրինան պատասխանեց.
«Ենթադրում եմ` երկուսիցս էլ ինչ որ բաներ վերցրել է։ Շատ պատասխանատու է, սիրառատ, ջիգյարով, բարի, մտածող ու հոգ տանող»։