Անուշիկ Առաքելյանի նոր լուսանկարները`եղբոր հետ

  • Oct 17, 2024

Վերջին օրերին համացանցում ամենաշառ քննարկվում էր սիրված դերասանուհի Անուշիկ Առաքելյանի դստեր շքեղ հարսանիքը:

Անուշիկն, ով միայնակ է մեծացրել դստերը, օրեր առաջ անչափ գեղեցիկ ու տարբերվող ձևով դստերը ճանապարհեց դեպի նոր տուն:

Ի տարբերություն այլ նորությունների և հրապարակումների`համացանցի արձագանքը այստեղ միանշանակ էր. մեկը մյուսին հաջորդում էին ջերմ խոսքերը` մոր և դստեր մասին:

Հետաքրքիրն այն էր, որ օգտատերերից շատերը դերասանուհուն ևս մաղթում էին անձնական երջանկություն: Ինչպես իրենք էին նշում`Անուշիկը ևս երիտասարդ է և պետք է երջանիկ լինի:

Երեկ ներկայացրել էինք Անուշիկի նոր հրապարակումները, որոնք ստիպել էին հանրությանը մտածել, որ դերասանուհու կողքին տղամարդ կա, սակայն StarNews-ի հետ զրույցում դերասանուհին նախ հերքել էր լուրը, ապա հավելել

«Լուսանկարում եղբայրս է»:

Եվ ահա Անուշիկը կրկին նոր լուսանկարներ է ներկայացրել եղբոր հետ, որտեղ իր ձեռքին շքեղ ծաղկեփունջ է:

Մեկնաբանություն

Որոնում