Երգահան Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկարներ, որտեղ իր կնոջ հետ է: Համատեղ լուսանկարները, հերթական անգամ ջերմ ու սիրառատ են, որտեղ երևում է նաև, որ Ավետի կինը չափազանց գեղեցիկ տեսք ունի:
Նշենք, որ վերջերս «HerMine Dialog» հաղորդման հերթական հյուրը Ավետ Բարսեղյանն էր:Երգահանը անդրադարձավ տարբեր թեմաների, այդ թվում նաև երկրորդ երեխան ունենալու ցանկությանը.
«Շատ ենք ուզում ու էդ էրեխուն սպասում ենք համ մենք, համ Լուսեն ու պլանավորում ենք։ Չնայած որ Լուսեի մոտ կան էգոիստիկ բաներ, որովհետև ինքը շատ ունիկալ ու ուրիշ երեխայա։ Ես շատ կարոտել եմ Լուսեի փոքր ժամանակը, երևի հենց դրա համար էլ ավելի շատ եմ ուզում երեխա։ Լուսեն շատ արագ դարձավ ինքնուրույն ու առանձին անհատ։ Իր հետ շատ հետաքրքիր ա, իսկ մեր հարաբերությունների մասին լավ է չխոսեմ, դրանք նման են երկու տեգոր կնգա խոսակցության ու կռիվների»։