Ձեր գովազդն այստեղ

Ռոզա Դավթյանի տատիկը բլոգե՞ր է դառնում. տեսեք`ինչպես է դերասանուհին տատիկին ստիպում ակտիվացնել էջը

  • Mar 21, 2024

Դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ ու թեև նա բազմիցս նշել է, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում, միևնույնն է, հետաքրքրությունը նրա անձի շուրջ դեռ պահպանվում է։

Փոխարենը՝ Ռոզան այժմ ակտիվորեն վարում է ինստագրամյան իր էջը, հաճախ է գովազդով զբաղվում ու կիսվում լուսանկարներով ու տեսանյութերով։

Նրան շատերն են հարցնում`արդյոք առաջիկայում կրկին կտեսնեն հեռուստաէկրաններին, սակայն նա հստակ պատասխան չի տալիս`ասելով, որ հնարավոր է:

Հետաքրքիրն այն է, որ դերասանուհին որոշել է տատիկին էլ բլոգեր դարձնել: Տատիկի համար ինստագրամյան էջ բացելով  դերասանուհին համոզում է տատիկիկ սթորիներ անել և ակտիվանալ:Դե իսկ իր էջն էլ օգտագործում է տատիկին գովազդելու համար:

Հետևորդների հետ անմիջական շփումը պահպանելու նպատակով դերասանուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։

Հերթական հարցուպատասխանի ժամանակ նրան հարցրել էին, թե որն է այն սկզբունքը, որին անկախ ամեն ինչից նա չի դավաճանի:

Դերասանուհին նշել էր, որ չի բռնի երբեք գնացողի ձեռքը:

Թե ում էր ակնարկում նա, դժվար է ասել, այնուամենայնիվ այս խոսքերն ունեին հասցեատեր:

Մեկնաբանություն

Որոնում