Երգչուհի Սիրուշոն ամենաքննարկված հայ հայտնիներից է: Աստղային ընտանիքում ծնված աղջիկը դեռ մանկության տարիներից ուշադրության կենտրոնում է:
Այսօր արդեն իր երեխաներն են ուշադրության կենտրոնում և դժվար է պատկերացնել փոքրիկների մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ լինեն երգչուհու փոքրիկները և բազմաթիվ դիտումներ չգրանցեն:
Այսօր երգչուհին հրապարակել է դստեր և ամուսնու լուսանկարը, որը ներկայացնում ենք ստորև:
Նշենք, որ երեկ էլ Սիրուշոն դրական ու ջերմ տեսանյութ է տարածել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տալիս ավագ որդու և դստեր առանձնազրույցը, որի ընթացքում Ռոբերտը փորձում է Զաբելին համոզել, որպեսզի քնի և չարթնացնի ծնողներին:
Տեսանյութում երևում էր, թե որքան ուշադիր է եղբայրը քույրիկի նկատմամբ և որքան հաճելի մթնոլորտ է տիրում: