Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրիկի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին այս առիթով ֆոտոշարք է իրականացրել և հուզիչ շնորհավորք գրել մայրիկին:
«Ծնունդդ շնորհավոր, գեղեղկուհիս: Մարիիս, Սամիս, Ռոբիս ու Մարկիս տատիկ… Քո աղոթքն է միշտ մեզ պահապան»:
Այն, որ երգչուհի Սոնա Ռուբենյանն իսկապես սիրված երգչուհի է, անհերքելի է: Սակայն պետք է փաստենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո:
Չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Այնուամենայնիվ`գիտակցելով վերոնշյալը, միևնույն է`Սոնան գերադասում է դեռ չհրապարակել իր փոքրիկի ամբողջական լուսանկարը: