Երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և´ իր գործունեության մեջ, և´ իր ինստագրամյան հարթակում: Երբեմն իր երաժշտական գործունեության ընթացքում քննադատությունների արժանացած երգչուհիներից է հենց նա:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հատկապես քննարկվում էր երգչուհի Օկսի Ավդալյանի ամուսնալուծության մասին լուրը: Այս ամենից հետո Օկսին շարունակում է ակտիվ հրապարակումներ անելով, դե իսկ վերջերս էլ մեր աչքից չէր վրիպել Վահագնի հրապարակումը, որում տղա և աղջիկ էին:
Այդտեղից հարց էր ծագել`հնարավո՞ր է երգչուհու նախկին ամուսինը նոր սիրելի ունի:
Դե իսկ երեկ կրկին Վահագնը երիտասարդ աղջկա հետ հրապարակում է արել ու կից գրել իրենց անվան առաջին տառերը` Ա Վ:
Հետաքրքիրն այն է, որ լուսանկարի աղջիկը նման է Օկսիին:
Հրապարակումից շատ չանցած երգչուհին լուսանկար է տեղադրել և գրել հետևյալը.
«Ավելի հեշտ է հասնել Լուսին, քան պատմել`ինչ է կատարվում իմ հոգում»:
Նշենք, որ ամիսներ առաջ մենք գրեցինք այն մասին,որ Օկսիի ամուսինը նախկին «ՕկսիՎահագ» ինստագրամյան անունը փոխել է`դարձնելով «Վահագն Ավագյան»: Բացի այդ հեռացված էին բոլոր համատեղ հրապարակումները, ինչը խոսում էր բաժանման մասին:
Մշտապես խիզախ հագուկապով աչքի ընկող երգչուհին բաժանման լուրերից հետո շարունակում է սեքսուալ դիրքերով նկարվել և այդ լուսանկարները հրապարակել ինստագրամյան հարթակ: Ի դեպ`նրա հրապարակումները նախկինից առավել հաճախ են:
Նշենք, որ երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել, կարելի է ասել՝ երգչուհին անճանաչելի է դարձել: