Տեսեք`ինչ է ընտրել իր ատամհատիկին Սոնա Ռուբենյանի դուստրը. ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 21, 2023

StarNews-ը հայտնել է, որ այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն է: Փոքրիկ Մարին այսօր դարձավ 1 տարեկան:

Ընդամենը ժամեր առաջ շրջագայությունից վերադարձած մայրիկն այնուամենայնիվ ամենից վեր դասելով և կարևորելով դստեր միջոցառումը, կազմակերպել է շքեղ երեկո`նվիրված իր դստրիկին:

Պարզվում է` այսօր նաև Սոնայի դստեր ատամհատիկն է:

«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի:

Հավելենք, որ երգչուհի Սոնա Ռուբենյանի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Մեկնաբանություն

Որոնում