ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը`պարուհի Մանո Գրիգորյանը, մեծ ակտիվություն են ծավալում ինստագրամում:
Այս անգամ զույգը համատեղ տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրանք միմյանց ջերմ գրկում ու համբուրում են:
Տեսանյութը մեծաթիվ հետևորդների մեկնաբանությունների է արժանացել: Նրանցից շատերը հավանել են զույգի սիրառատ հրապարակումը:
Նշենք, որ ժամանակին Սարգիս և Մանո Գրիգորյանները բավականին սիրված էին հանրության կողմից և համարվում էին օրինակելի ընտանիքներից մեկը։
Սակայն Սարգսի քաղաքական հայտարարությունները փոխեցին ամեն ինչ՝ տեղիք տալով բազմաթիվ բացասական արձագանքների և մեկնաբանությունների։
Ի վերջո, նրանք մեկնեցին ԱՄՆ ու սոցիալական իրենց էջերում պարբերաբար համատեղ հրապարակումներ են անում՝ ներկայացնելով նաև իրենց դուստրերի մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր։
Նրանք նաև նոր նախագծով են հանդես գալիս, ինչպես նաև շարունակում են երեկոներ վարել: