Արա Մարտիրոսյանն ու նոր սիրելին բաժանվել են. ի՞նչն է պատճառը

  • Oct 13, 2023

Այս գարնանը StarNews-ը հայտնեց, որ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:

Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է: StarNews-ը ողջ ընթացքում հետևում էր զուգի համատեղ ճամփորդություններին, որոնք այժմ այլևս չկան:

Հետաքրքիրն այն էր, որ զույգի կապը գնում էր դեպի ամուսնություն, սակայն այս անգամ ևս`Արայի անձնական կյանքում ամեն բան հարթ չընթացավ:

StarNews-ը նկատել է, որ Արա Մարտիրոսյանն ու սիրելին բաժանվել են: Այս ամենի վառ ապացույցն է Ալլայի հրապարակած սթորիների և լուսանկարների հեռացումը, ինչպես նաև Ալլան դադարել է հետևել երգչին`ինստագրամյան էջում: Թե ինչն է պատճառը` խոստանում ենք մոտ ժամանակներում ևս բացահայտել:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արան նոր սիրելիին  գերշքեղ`100.000 $ արժողության ավտոմեքենա է նվիրել։

Հավելենք նաև, որ StarNews-ը խոսել է նաև Ալլայի անձնականի մասին: Արա Մարտիրոսյանի նոր սիրելին, մասնագիտությամբ բժշկուհի`ատամնաբույժ Ալլան, որդի ունի:

Նրա որդին մեծ տղա է, ով չի ապրում մայրիկի հետ Հայաստանում: Ալլայի որդին`Արմանը, արտերկրում է բնակվում, սակայն մայրիկի հետ կապը չափազանց մեծ է:

Նրանք հաճախ են միմյանց հետ ճամփորդում, իսկ Ալլային ճանաչողները նաև կփաստեն, թե որքան հաճախ են հեռախոսազանգերը մոր և որդու: Այս դեպքում`տարածությունը ավելի է մեծացրել Ալլայի և որդու կապը:

Մեկնաբանություն

Որոնում