Ձեր գովազդն այստեղ

Սթրես էր, դպրոցական տարիներին կռիվներ, որ լինում էին, ամեն մեկի համար իր պապան էր գալիս, իմ համար մարդ չկար, որ գար․ Էմիլ Գալստյանը՝առանց հոր ապրած տարիների մասին

  • Nov 29, 2023

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրը դերասան Էմիլ Գալստյան է, ով առավել հայտնի դարձավ որպես <<Բանակում>> հեռուստասերիալի Համբարձում։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը։

Հաղորդման ընթացքում Էմիլը ծոսեց իր ընտանիքի մասին՝նշելով, որ ծնողներն ամուսնալուծվել են, երբ ինքը փոքր հասակում է եղել, այդ իսկ պատճառով առավել շատ ժամանակը անցկացրել է իր մայրիկի հետ․

Հայրիկիս հետ հիմա էլ հանդիպում ենք, շփվում ենք, իմիջիայլոց մեզնից մի քանի շենք հեռու է ապրում, շատ ջերմ հարաբերություններ ունենք։ Հաճախակի շթում կա, երեխային մանկապարտեզ տանել-բերել, շփում կա, մի քանի օր առաջ էլ ծնունդն էր>>,- նշեց Էմիլն ու հավելեց, որ չնայած դրան՝եղել է շրջան, որ իր հայրը բացակայել է տևական ժամանակ իր կյանքից․

<<Եղել է մի քանի տարի, որ հայրս չի եղե իմ կյանքում, հետո չեմ հիշում, թե ում նախաձեռնուփյամբ հանդիպեցինք, ինքը երկրում չէր, հետ վերադարձավ, անցավ ժամանակ հանդիպեցինք։ Հիմա ավելի շատ ընկերական հարաբերություններ ունենք, ավելի շատ ոնց որ ախպերսա>>։

Էմիլը նշեց, որ այնուամենայնիվ դժվարություններ եղել են․

<<Սթրեսա, ազդվում ես, դժվարա եղելա, դպրոցական տարիներին կռիվներ, որ լինում էին, ամեն մեկի համար իր պապան էր գալիս, իմ համար ոնց որ մարդ չկար, որ գար, բայց էդ ինձ իմունիտետ տվեց, որ հենց էդ տարիքից ես ինքս կարողանամ իմ հարցերը լուծեմ։ հիմա տենց ա ստացվել։ Ես նեղված չեմ, չեմ էլ մեղադրում իրան, իհարկե ցանկալի չէ բաժանումը, հետևաբար հեռավորությունը, բայց  հիմա շատա բաժանությունները ու տենցա ստացվել հանգամանքների բերումով։ 15 տարեկանում նույն ձև չէի մտաում, բայց էն ժամանակ էլ եղելա, որ իմ պապան Աստված ա։Էդ լրիվ հարցերը փակելա։ Հիմա ես ամեն ինչ անում եմ, որ իմ որդին չզգա էն , ի նչ ես եմ զգացել։ Թեկուզ մի քանի ամսով հեռու չլինեմ որդուցս։ Իմ՝ դրոցական տարիներին ունեցածս բացը ես իմ որդու կյանքում շատ լինելով կլրացնեմ>>։

Մեկնաբանություն

Որոնում