Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Սարգիս Գրիգորյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
ԱՄՆ տեղափոխության բարդությունների մասին խոսելիս դերասանը նշել էր.
«Վատ էի զգում ինձ, գլուխս էս պատից էն պատն էի տալիս, ես չգիտեի ուր էի հայտնվել, մանավանդ՝ արժեքներն էին տարբեր, ես ինձ օտար էի զգում, բայց իտեի, որ հետ էլ չեմ ուզում գալ։ Դեպրեսիայի մեջ ընկա, բայց հետո կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ընտանիքս եթե չլիներ, ես դրա տակից դուրս չէի գա։ Վիճաբանություններ էր լինում, եղել է դեպքեր ուղղակի փողոցներով քայլելով լաց եմ եղել։ Հետո հայտնվեցին լավ ընկերներ, որոնք ինձ շատ օգնեցին այստեղ։ Հետո ես սկսեցի առանց ամբիցիաների գնալ դռներ թակել։ Այտեղ պետք է գնաս քո հանապազօրյա հացը վաստակես ու զրոյից շրջապատ ստեղծես ու ես դա արեցի»։