Ձեր գովազդն այստեղ

Եթե ստորագրահավաքը չօգնի, կան ավելի կտրուկ գործողություններ. Հայկ Պետրոսյանը`Կոնսերվատորիայի մասին

  • Mar 13, 2024

«Ես չեմ հիշում մի դեպք, որ ստորագրահավաքը փոփոխություն մտցրած լինի, բայց ամեն դեպքում սա քայլ է, առաջին քայլն է, որը ինչ-որ գործողությունների հերթականության սկիզբ կարող է լինել:  Եթե ստորագրահավաքը չօգնի, միշտ կան ավելի կտրուկ գործողություններ»,-  այսօր Կոնսերվատորիայում ասել է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, որը  եկել էր իր ստորագրությունը թողնելու:

Հիշեցնենք, այս պահին ստորագրահավաք է ընթանում «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու, այլ բուհերի հետ միավորելու դեմ։

Ստորագրահավաքի գործընթացը համակարգում է ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։

Մեկնաբանություն

Որոնում