Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը 2022 թվականի ապրիլ ամսին առաջին անգամ մայրացավ: Նա որդի ունեցավ, ում լուսանկարները պարբերաբար հրապարակում է համացանցում։
Վերջերս էլ Էլենն իր ինստագրամյան էջում հրապարակել էր իր և ամուսնու մասնակցությամբ հուզիչ տեսանյութ, որտեղ ամուսնուն հայտնում էր երկրորդ երեխայի մասին:
«Էլի պապա ես դառնալու» գրված պաստառով Էլենն անակնկալ էր մատուցել սիրելիին:
Արդեն այսօր զույգը պարզել է, որ աղջիկ է ունենալու:
Լուրն ուրախացրել է հատկապես մայրիկին, ով հուզվել է`սպասվող փոքրիկի սեռն իմանալուց:
Հավելենք, որ Էլեն Ազնավուրյանն ամուսնացել է 2021 թվականին:Նրա հարսանյաց տեսանյութերը ողողվել էին ամբողջ համացանցով մեկ։
Նրա ամուսինը՝ Բորիսը, ատամնաբույժ է:
Նշենք, որ ամուսնությունից հետո Էլենը սկսեց զբաղվել այլ աշխատանքով։ Նա թողեց դերասանի աշխատանքն ու զբաղվեց դիմահարդարմամբ։ Սա, թերևս, Էլենի ամուսնու դերակատարությունն ուներ։ Ըստ ասեկոսեների՝Բորիսը դեմ է եղել Էլենի դերասանական կարիերային։