Երգչուհի Լիլուն մշտապես փորձել է փակ պահել իր անձնական կյանքը և չնայած դրան, նրա անձնականի որոշ մանրամասներ պարբերաբար եղել են հանրության քննարկումների կենտրոնում ու երբեմն էլ սկանդալների պատճառ դարձել։
Արդեն ԱՄՆ տեղափոխվելուց և ամուսնանալուց հետո երգչուհին սկսեց առավել հաճախ խոսել անձնական կյանքի մասին ու հրապարակումներ անել։
StarNews-ը հայտնել է, որ երգչուհին սպասում է 3-րդ երեխային: Լիլուն երեկ ցույց է տվել իրենց խորհրդանշական տոնածառը, որի վրա կախված է 3-րդ բալիկի սպասմանը վերաբերող խաղալիք, այն է`ծծակ:
Հավելենք, որ երգչուհին վերջին շրջանում չափազանց մեծ ներդրում ունեցավ արցախահայության օգնության գործում: Օվկիանոսից այմ կողմ Լիլուն դրամահավաքներ էր իրականացնում, ինչի շնորհիվ ապահովում արցախցիների կացության հարցը, սնունդն ու այլ անհրաժեշտություններ: