Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հերթական հյուրն էր դարձել Կարեն Բաբաջանյանը, ով անդրադարձել էր նախկին գործընկեր Արմուշի հարցազրույցին՝ մասնավորապես իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։
«Ես անկեղծ ամաչում եմ մեր էս իրավիճակից, էս հաղորդումից։ Մեր ազգը էսքան պառակտված ես իմ գիտակից կյանքում չեմ տեսել, հայրենիքի մաս կորցրինք, տղերքին տարանք դրեցինք հողը, էսօր ստեղ մենք ինչից ենք խոսում, ինչ ենք անում։
Ընկերները փակագծերի մեջ դիր, մենք Վահագի հետ համագործակցել ենք, արել ենք բազմաթիվ բաներ։ Վահագի հետ էն բոլոր հնարավոր պոտենցիալ բաները կարծում եմ արել ենք, դեռ մի բան էլ ավել»: