Թnւրք չի, քուրդա, շատ էլ լավ տղայա, լավ պապայա. Սուպեր Սաքոն`Մարիամ Մելիքյանի ամուսնու մասին

Join Telegram
  • May 17, 2025

Տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց է տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:

StarNews-ը օրեր առաջ հանդես էր եկել հրապարակումով, որտեղ ցույց էր տվել, որ  Մարիամն իր ամուսնու հետ մասնակցել է թուրքական հարսանիքի: Դերասանուհին մի քանի կադրեր էր հրապարակել, որոնք ներկայացրել էինք Ձեզ:

StarNews-ի ինստագրամյան հարթակում տեսանյութը քննարկումների ալիք էր բարձրացրել: Մարդիկ կրկին մեղադրում էին դերասանուհուն`նախ թուրքի հետ կյանքը կապելու, ապա թուրքական հարսանիքին մասնակցելու ու դրա կադրերը տարածելու համար:

Մարիամի ընկերներից ռեփեր Սուպեր Սաքոն ևս մեկնաբանություն է թողել այստեղ`այդպիսով պաշտպանելով  Մարիամին և գովաբանելով նրա ամուսնուն:

«Թուրք չի, քուրդ ա, շատ էլ լավ տղայա, լավ պապայա»,- գրել է ռեփերը:

Մեկնաբանություն

Որոնում