«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցած մոդել Մոնիկա Գրիգորյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Մոնիկան հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան և աշխատանքային գրաֆիկը:
Մոդելը իր սոցիալական էջերում հաճախ է ակնարկել սիրելի ունենալու մասին, սակայն համատեղ հրապարակումներ չէր անում։
Քիչ առաջ Մոնիկան բացառիկ հրապարակում է արել՝ հայտնելով, որ նշանադրվել է։
Մոնիկան իրեն բնորոշ գեղեցկությամբ փայլում է, դե իսկ մատանիի և ձևավորման շքեղության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։
Հոլովակին կից նա նաև գրառում է արել.
«Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում, երժանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել»։
StarNews.am-ը շնորհավորում է Մոնիկա Գրիգորյանին և սիրելիին։