Երգչուհի Սոնա Ռուբենյանը ամենասիրված հայ աստղերից մեկն է։ Նրա երգերը շատ արագ հիթ են դառնում, իսկ նրա մասնակցությամբ հաղորդումները մեծ դիտողականություն ունեն։
Երգչուհին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ կիսվում է նոր ծրագրերով, դստեր՝ Մարիի մասնակցությամբ տարբեր հոլովակներով և անձնական լուսանկարներով։
Վերջին օրերին Սոնան գտնվում էր արտերկրում`համերգային շրջագայության, դե իսկ փոքրիկ Մարին տանը սպասում էր մայրիկին: Երեկ երգչուհին վերադարձել է տուն ու ցույց տվել իր ու դստեր հանդիպումը, որը բավականին հուզիչ է: