ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ`Մելանի հետ համատեղ ջերմ լուսանկար է հրապարակել և այդպիսով շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, Մելան ջան: Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրից, որ հանդիպացրեց մեզ։ Ես ամեն առավոտ խնդրում եմ Աստծուն, որ քեզ անսահման առողջություն տա:
Դու իմ գոյության հանճարն ես»,-գրել է Աշոտ Ղազարյանը։
Նշենք նաև, որ Աշոտ Ղազարյանը վերջերս էլ հրպարակում էր արել ու հայտնել, որ իրենց ամուսնության օրն է։«Բան չմնաց, մնաց 48 տարի։
48 տարի միասին»,-լուսանկարին կից գրել էր հումորիստը։