Ով է այն տղամարդը, ում անակնկալ երգ է նվիրել Դիանա Մխիթարյանը.ԲԱՑԱՌԻԿ

  • Oct 05, 2023

Դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյանը շատ հաճախ է ներկայանում սթորիներով ու գրեթե միշտ նա ներկայացնում է իր առօրյան:

Թեպետ վերջին շրջանում շատ հայտնիներ խուսափում են հրապարակումներ անել իրենց մասնակցությամբ ուրախ միջոցառումներից, այնուամենայնիվ Դիանան հրապարակել է սթորիներ, որտեղ անակնկալ երգ է նվիրում իր եղբորը:

Ըստ ամենայնի`Դիանայի եղբոր ծննդյան տարեդարձն է:

Շատ օգտատերեր սկզբում մտածել են, թե Դիանան գրկախառնված է նոր սիրելիի հետ, սակայն միայն երգը լսելուց պարզ է դարձել, որ իրականում տեսանյութի տղան Դիանայի եղբայրն է:

Հավելենք, որ Դիանա Մխիթարյանին երկար ժամանակ սիրավեպ էին վերագրում դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի հետ։ Վերջինս իր խաղընկերն էր սերիալում, ապա նաև պրոդյուսերը։

Դիանան հարցազրույցներում չէր թաքցնում, որ Կարենն իր փոխարեն կայացնում էր բոլոր կարևոր որոշումները, օրինակ՝ սերիալում նկարահանվելը կամ հակառակը․ «Ուզում եմ նորից նկարահանվել, գիտեմ, որ առաջարկներ եղել են, բայց այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր, դերասան Կարեն Ասլանյանը: Նա է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»:

Նրանք համատեղ տեսահոլովակներով էին հանդես գալիս, թվում էր՝ գրեթե անբաժան են, թեպետ չէին հաստատում իրենց սիրավեպը։ Չնայած համատեղ նախագծերի հաջողությանը` մեկ օր նրանց համագործակցությունն անսպասելի ավարտվեց։

Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք տարաձայնություններ են ունեցել, որոնք չեն կարողացել հարթել։ Այս շրջանում նրանց այլևս միասին որևէ հանրային վայրում հնարավոր չէ տեսնել։ Նշենք, որ Դիանան բավական ակտիվ է համացանցում, սակայն իր անձնական կյանքը նախընտրում է փակ պահել։

Մեկնաբանություն

Որոնում