Ավագ շաբաթին Թաթուլը Համալիրում տժժցնում ա 12.000 հոգի,որ քրտնխաշ պարում են հնչող թուրքական երգերի տակ.Արա Ղազարյան

Join Telegram
  • Apr 30, 2025

Վերջին օրերին համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական զույգը պատմում էր, թե ինչպես են այցելել Լոս Անջելեսուկ հայկական ռեստորան, որտեղ իրենց չափազանց լավ են ընդունել և անգամ իրենց համար երգել է երգիչը: «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձ եղավ այդ դեպքին, սակայն չնշվեց ո´չ ռեստորանի, ո´չ էլ երգչի անունը:

Մհերը խոսել է ռեստորանի մենեջերի հետ, ով հետևյալ բացատրությունն է տվել.

«Ըստ ռեստորանի աշխատակիցների` եղել է վրացիների խումբ, որոնց շարքերում եղել են նաև 2 ադրբեջանցիներ, ինչի մասին աշխատակիցները նախապես չեն իմացել»:

Մհերը հավելեց, որ 44 օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների դիմաց Բաքվի մասին երգելը իր համար չունի որևէ պարզաբանում: Ինչպես նաև հավելեց, որ տվյալ երգչին կատարման ընթացքում մենեջերն ընդհատել է և նա աշխատանքից հեռացված է:

Արա Ղազարյանն անդրադառնալով թեմային` նշեց, որ պետք չի էդպես կուրծք ծեծել, այն դեպքում,  երբ թուրքերը Հանրապետության հրապարակում երգում են,պարում են, երբ ամեն  քայլափոխի պետք է լինեն ԱԱԾ աշխատակիցներ, երբ Զատկի նախօրեին տեղի է ունենում Թաթուլի մենահամերգը, երբ մի քանի մետր այն կողմ Ծիծեռնակաբերդն է, դա տեղի էր ունենում մի քանի օր առաջ Ապրիլի 24-ից:Արայի խոսքով` չի կարելի  մի փոքր ռեստորանի, ճղճիմ երգչի հարցը լայնամասշտաբ քննարկել ու չանդրադառնալ Թաթուլի` 12.000 հանդիսատեսով համերգին.

«Ավագ շաբաթվա ընթացքում, Թաթուլը դնում համալիրում տժժցնում ա 12.000 հոգի, խրախճանք ժանտախտի ժամանակ, էսպես կոտորելով, սպանված, քրտնխաշ պարում են, հնչումա բացառապես թուրքական երգեր: Գեղեցիկ , ինտելեգենտ, մաքուր հայերենով հայ աղջիկը քայլումա Երևանի փողոցում և լրագրողին ասում, որ ինքը նախորդ օրը մասնակցելա Թաթուլի համերգին:Ու հավելում, որ մեծ հաճույքա ստանում այդ երաժշտությունից: Մենք ունենք փաստը, որ մենակ Նիվեքով, չոլկով տղերքը չէին գնացել, և էդ աղջիկները հաճույքի վայելքներ էին ապրում համերգի ժամանակ`անգիր երգելով բոլոր երգերը: Ինձ հետաքրքրում է`հիմա ո՞րն է մեր երաժշտությունը, սա տարիների դեգրադացման արդյունքում եղավ»:

Մեկնաբանություն

Որոնում