Հոկտեմբերի 14-ին հայտնել ենք, որ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։
Գաղտնիք չէ, որ Մելիքյանների ընտանիքը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում և ողջ օրը՝ օնլայն ռեժիմով, նրանք պատմել ու ներկայացրել են, թե ինչ է կատարվում հիվանդանոցում։
Նախ նրանք հրապարակել էին հոլովակ հիվանդանոց գնալու ճանապարհից, որտեղ երևում էր՝ ինչպես է լաց լինում Արամի կինը։ Հետո արդեն հուզված էր ողջ ընտանիքը։
Երեխայի ծնունդից հետո ընտանիքի անդամները պարբերաբար նրա մասնակցությամբ նոր հրապարակումներով են կիսվում։ Առաջին անգամ էլ ընտանիքը Ստելլայի և նորածին եղբոր մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել։