Դերասան Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ողջույն, իմ սիրելի հետևորդներ.
Ուզում եմ զգուշացնել, որ վերջին շրջանում, տարբեր «դեղին» պարբերականներ համացանցում ապատեղեկատվություն են տարածում, օգտագործելով իմ հեղինակութունը, պատկերն ու ձայնը՝ իրենց դեղորայքային արտադրանքը խթանելու համար:
Այսպիսով, սրանք բոլորը կեղծիքներ են և ինձ հետ կապ չունեցող անհեթեթություններ: Այդ ամենն ինձ հետ կապ չունի:
Ուստի խնդրում եմ իմ, և իմ ոչ պակաս հայտնի ընկերների և արվեստագետների անունից, ովքեր նույնպես բախվում են իրենց անվան շահագործմանը սոցիալական ցանցերում ՝ անտեսեք այս գովազդներն ու հոդվածները:
Ես առողջ եմ և աշխատում եմ իմ նոր նախագծի վրա:
Ձեր` Միքայել Պողոսյան»: