2021 թվականին ամենաքննարկված ու հանրությանը անհանգստություն պատճառած նորությունը դերասանուհի Թամարա Գևորգյանի մասնակցությամբ ավտովթարն էր։ Դերասանուհին երկար պայքարեց՝ տարավ մի քանի բարդ վիրահատություն. տևական ժամանակ սայլակով տեղաշարժվեց, հետո արդեն երկար վերականգնողական շրջանից հետո վերականգնվեց ու թվում էր, թե վերադարձել է բնականոն կյանքին ու նկարահանումներին, սակայն օրեր առաջ դերասանուհին հիվանդանոցից լուսանկար էր հրապարակելլ ինչը անհանգստանալու առիթ էր տվել նրա երկրպագուներին։
Եվ դերասանուհին նոր գրառում է արել.
«Սիրելիներս շնորհակալ եմ անհանգստանալու համար։ Կրկին վիրահատել եմ ոտքս։ Այս անգամ կոնստրուկցիայի ( երկաթի) հեռացման նպատակով»-, գրել էր դերասանուհին ու նաև շնորհակալություն հայտնել բոլոր անհանգստացող մարդկանց ու իրեն բուժող բժշկին։