Հումորիստ, դերասան Պոնչը նոր հրապարակում է արել, ըստ որի, իր կարծիքով չպետք է դադարել աշխատել, քանի որ այլևս մեր ընտանքիները մեծ են լինելու և պետք է շատ աշխատենք և աշխատենք մեր հանապազօրյա հացը: Պոնչն իր այս գրառմամբ դիմել է իր ընկերներին և կոլեգաներին, որը ներկայացնում ենք ստորև.
Նշենք, որ օրերս Պոնչը իր աջակցությունն էր հայտնել`ուղղված արցախցիներին: Նա հուզիչ գրառում էր կատարել.
«Իմ ամենաուժեղ արցախցիներ, ոչ մեկ Ձեր մեջ չպիտի կոտրի էն ուժը, որը բացի Ձեզանից ոչ մեկ չունի… Ով Ձեզ չի սիրում ու Ձեր կողքին չի`կվերանա»:
Ամբողջական հրապարակումը`ստորև
Նշենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Օրվա առթիվ Պոնչը հրապարակումներ էր արել սոցիալական իր էջերում.
«Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է, պինդ եղեք սիրելի արցախցիներ, մենք հոգով և սրտով ձեր կողքին ենք»,- գրել էր Պոնչը։