Օրեր առաջ քարտեզագրողները սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով փորձում էին մեքենայով անցնել Կիրանցի հատված, սակայն մարդիկ թույլ չէին տալիս նրանց: Նրանք մեքենաներով փակել էին ճանապարհը: Միջամտած Ոստիկանները ճանապարհը փորձում էին բացել, ինչից հետո էլ սկսվեց առավել լարված իրավիճակ:
Առաջին իսկ օրվաականիղ այստեղ է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նրան ոստիկանները թույլ չեն մտնել Կիրանց: Հայտնի լուսանկարը իրենց էջերում տարածել են մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում ` դերասանուհ,հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, ով մշտապես անդրադառնում է իր երկրում տեղի ունեցող հատկապես նմանատիպ դեպքերին:
Նազենին հրապարակել է Բագրատ սրբազանի մասնակցությամբ հայտնի լուսանկարը, որտեղ նրան ոստիկանները թույլ չեն տալիս անցնել Կիրանց: Նա հետևյալն է գրել.
«Մարդ թևաթափ է լինում հայատյաց ու Աստվածամերժ բnրենիների քանակից… Նազենի Հովհաննիսյան: Էս ի՞նչ թույնով թունավորեցին ազգին»…
Տավուշում ակցիա իրականացնողները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Տավուշից ոտքով շարժվում են դեպի Երևան:
Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչները միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին և Բագրատ սրբազանին:
Հայտնիներից երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո), դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ևս այստեղ են:
Մայիսի 9-ին նրանք ցանկանում ենք հասնել Երևան և իրենց պահանջներն հստակ ներկայացնել:
Նշենք, որ Բագրատ սրբազանին են միացել նաև 44-օրյա պատերազմից որդեկորույս դարձած ծնողները:
Այս ամենի մասին Նազենին հետևյալն է գրել.
«Մաքուր երկնքի սպասումով: Ես հավատում եմ»: