Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը տևական դադարից հետո կրկին վերականգնել է սոցիալական հարթակներում իր ակտիվությունը։ Այժմ նա պարբերաբար ինստագրամյան իր էջի հետևորդների հետ կիսվում է նոր գրառոպմներով, լուսանկարներով ու տեսանյութերով, հանդես է գալիս անկեղծ խոստովանություններով։
Այս անգամ էլ Սոֆին ընկերուհու հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակել վերջինիս հարսանեկան օրվանից՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Միաժամանակ, պարուհին ցույց էր տվել, թե ինչ տեսքով է մասնակցել խնջույքին։
Նշենք, որ ավելի վաղ էլ Սոֆին հայտնել էր, որ բավականին գոհ է այս շրջանում իր կյանքի ընթացքից։ Աշխատանքային, անձնական ու ընտանհկան կյանքում ամեն բան լավ է։ Սոֆին նաև ընդգծել էր, որ կարողացել է կարգավորել քնի ռեժիմը։ Պարուհին միայն դժգոհել էր, որ չի կարողանում վերադառնալ մարզումներին։