Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի որդին 40 օրական է. դերասանուհու հուզիչ հրապարակումը

  • Nov 12, 2024

StarNews-ը տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 4-ին ծնվել է ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի և դերասանուհի Էվելինա Շահիրյանի առաջնեկը:

Զույգը  որդուն տվել է Դանիել անունը։

Երիտասարդ դերասանուհին ինստագրամյան իր էջում կիսվել էր մի քանի հոլովակով։

Արդեն այսօր Էվելինայի և Հովհաննեսի որդին դարձել է 40 օրական: Էվելինան փոքրիկի առաջին լուսանկարն է հրապարակել ու գրել.

«Իմ տղան արդեն 40 օրական  ա: Սա մեր առաջին հանդիպումնա, որը բուժքույրը թաքուն էր նկարել»:

Նշենք նաև, որ ընտանիքը պատրաստվում է նշել օրը: Ավելի ուշ կներկայացնենք նաև երեկոյից կադրեր:

Մեկնաբանություն

Որոնում