Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը վերջին տարիների ամենաքննարկված մեդիադեմքերից մեկն է։
Նրա անձնականը հետաքրքիր է բոլորին, որտեղ, իրականում երբեք միապաղաղ չի լինում:
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը օրեր առաջ հաստատել են իրենց հարաբերությունները:
Նրանք ինստագրամյան էջում հրապարակել էին տեսանյութ, որում բացահայտել են՝ երկուսից ով է առաջինը սեր խոստովանել մյուսին:
Այդ օրից ի վեր նրանք միմյանց մասնակցությամբ մեկը մյուսին հաջորդելով հրապարակումներ են անում:
Հերթական հրապարակումը, որն արվել է Ռոմելայի կողմից երեկ, կրկին զույգի մասնակցությամբ է:
Գևորգը գրկել է Ռոմելային, իսկ վերջինս էլ փայլում է երջանկությունից: