Ծովինար Մարտիրոսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ խաղալով և թատրոնում և նկարահանվելով տարբեր հեռուստասերիալներում։
Ծովինարի ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, ևս երկար տարիներ ասպարեզում է, զույգը միասին է սկսել կարիերան։ Աստղային ընտանիքը նաև ակտիվ հրապարակումներ է անում սոցիալական էջերում, որտեղ էլ երեկ տեղադրել են հուզիչ հոլովակ՝ բանակ ճանապարհելու արարողությունից։
«Ալենս, քեզ բարի ծառայություն, Աստված պահապան քեզ իմ ախպերիկ։ Թող Աստված օրհնի հայոց զինվորին»,- հոլովակին կից գրել էր դերասանը, իսկ Ծովինարը կիսվել էր հոլովակով իր ինստագրամյան էջի Story բաժնում: