Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն ու ամուսինը` Գարրի Թումանյանը, արդեն մի քանի ամիս է`ամուսնալուծված են:
13 տարվա համատեղ կյանքից հետո նրանք կայացրել են միմյանց հետ մեկ տանիք չկիսելու, սակայն ջերմ հարաբերություններ պահպանելու և որդուն`Ալեքսանդրին համատեղ դաստիարակելու որոշումը:
StarNews-ը փորձեց թեմայի շուրջ մանրամասներ ստանալ, սակայն Ելենան չցանկացավ պատասխանել:
Թե որն է բաժանման իրական պատճառը, դեռևս հայտնի չէ: Սակայն ուշագրավ է, որ Ելենան նախկին ամուսնու հետ համատեղ լուսանկարները շարունակում է պահել իր ինստագրամյան էջում, որոնցից մեկին կից էլ դերասանուհին գրել է` «Սերը օդում է»: