Շուշաննա Թովմասյանը խոսել է եղբոր uպանության մասին. բացառիկ

  • Nov 18, 2024

Ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում. սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին:  Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց էր տեղափոխել դերասանուհու եղբորն, ով սակայն ուշքի չգալով, մահացել է:

ԱՄՆ-ում գտնվող դերասանուհին երեկ երեկոյան հրապարակում է արել`կապված դաժան դեպքի հետ: Լուսանկարում ինքն ու եղբայրն են`փոքր տարիքում.

«Երկուսով հիմա վերևից ինձ կնայեք ու կհպարտանաք, երևի… ոչինչ հետ չես բերի , ոչ մի ԲԱՆ, ցավոք»,- կից գրել է դերասանուհին: Նշենք, որ Շուշաննայի հայրը ևս մահացած է:

Մեկնաբանություն

Որոնում