Ձեր գովազդն այստեղ

Տան գողությունից և մեծ քանակի ոսկի կորցնելուց հետո Արուս Կավկազը գնել է նորերը. նա կիսվել է հետևորդների հետ

  • Feb 20, 2025

Վերջերս հայտնել էինք այն մասին, որ մեկ տարի առաջ ռուսաստանաբնակ հայ բլոգեր Արուսյա Կավկազի տնից խոշոր չափի գողություն են արել:

Երբ ընտանիքը նշել է որդու ծննդյան տարեդարձը և կտրել տոնական տորթը, հենց այդ ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել:

Գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր, ու ինչպես Արուսյան է նշում`իր մոտ մնացել են այն զարդերը, որոնք տվյալ պահին կրել է:

Բլոգերն այս թեմայի շուրջ խոսել էր տեսաուղերձով ու պատմել մանրամասներ: Դե իսկ նրա երկրպագուները շտապել  էին ենթադրություններ անել`նշելով, որ ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկն է դիմել այդ քայլին`իմանալով, որ նրանք զբաղված են ուրախ միջոցառմամբ: Շատերն էլ խորհուրդ էին տվել բլոգերին ինստագրամյան հարթակում ցույց չտալ իր հարստությունը:

Դե իսկ Արուսյան ժամեր առաջ էր հետևորդների հետ կիսվել է հրապարակմամբ`ցույց տալով նոր զարդերը, որոնք ինքը գնել է:

«Քանի որ չունեի, ոչինչ չէր մնացել, նորերն եմ գնել»,- իր խոսքում նշել է Արուս Կավկազը:

Մեկնաբանություն

Որոնում