Հիշում եք, չէ՞ հայկական շոուբիզնեսի քիչ, թե շատ հայտնի բլոգեր/աստղերի տեսանյութերն այն մասին, թե իբր Հայփոստով իրենց առաքում են պաղպաղակ, հետո էլ իրենք զանգահարում են Պոնչին և հարցնում, թե որտեղից, ու այդ ամենը պարուրված էր շա՜տ վատ դերասանական խաղով:
Վստահ ենք, գոնե մեկ անգամ դուք այդպիսի տեսանյութ տեսել եք:
Այդ մարքեթինգային արշավը այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ստացված է այնքանով ու մարդկանց հետաքրքրեց, թե ինչի մասին է խոսքը ու թե ինչ պաղպաղակ են իրենք ուտում: Շատերը մեծ ոգևորությամբ սպասում էին` փորձելու այդքան գովազդված պաղպաղակը:
Ու ինչպես ասում են՝ «Նաստալ չաս ԻՔՍ» ու վաճառքի հանվեցին այսպես կոչված «Դուբայի շոկոլադ» պաղպաղակները ու ինչ քայլով ընկերությունը մարդկանց փորձեց ներգրավել իրենց արտադրանքի գնման գործընթացին, նույն քայլով էլ Tiktok-ում մարդիկ սկսեցին պատասխանել ընկերությանն ու Պոնչին. բլոգերները սկսեցին հենց տեսախցիկների առաջ փորձարկել այդ պաղպաղակները ու հայտնել իրենց կարծիքը:
Մինչ բուն ասելիքին անցնելը` թույլ տվեք ֆիքսենք, որ այն հայտնի աստղեր/բլոգները, ովքեր հանուն գովազդի զարմացած ու հիացած աչքերով ուտում էին պաղպաղակները, երկրորդ անգամ նույն գործընթացը չարեցին անվճար:
Ինչևէ, շարունակելով մեր ասելիքը, պետք է նշենք, որ StarNews.am-ի թիմի աչքից չվրիպեցին սոցիալական հարթակներում տարածվող տեսանյութերը, որտեղ բլոգներները նշում են, որ մարկեթինգի զոհ են դարձել, նշում են, որ ափսոսում են այդ գումարի համար, որը տրամադրել են գնելու պաղպաղակը:
Սովորական սպառողները նույնիսկ նշում են, որ որևէ տարբերություն չկա ու անիմաստ թանկ պաղպաղակ է, իսկ տեսանյութերից մեկում բլոգերը նույնիսկ նետում է այն աղբամանը:
StarNews.am-ը, չցանկանալով հեղինակային իրավունքի խախտում իրականացնել, այս պահին չի հրապարակի տեսանյութերը, բայց կհրապարակի այդ տեսանյութերից առանձնացված նկարներ, բայց վստահեցնում ենք, որ բոլոր տեսանյութերը պահպանված են մեզ մոտ և յուրաքանչյուր պահի կարող ենք մեր ապացուցել մեր խոսքերի իսկությունը:
Ամփոփելով`պետք է հստակ նշենք, որ մեր հայտնի բլոգերների և «Օտ Մարտինա» ընկերության կողմից միլիոնավոր դրամների մարքեթինգային արշավը տապալվեց հենց այն պահին, երբ ինքը պետք է բերեր ծախսված գումարների եկամուտները ու իրականությունը ավելի ցավոտ էր, քան կեղծ բլոգերային սցենարներով մշակված գովազդային տեսանյութերը: