Դերասան Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանա Տոնոյանը, հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված զույգերից մեկն են եղել:
Դիանան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ։
Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում: Սակայն ժամանակն հակառակը ցույց տվեց: Զույգը համատեղ կյանքում ունի դուստր:
Պարզվում է Դիանայի և Բենի կյանքում ամեն բան այնքան էլ հարթ չէ:
«Այո, շատ ճիշտ եք հասկացել սիրելիներս, ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա»:
Նա խոստացել է`համապատասխան օրը երբ գա, ամեն բան կպատմի իր հետևորդներին:
Թե ինչ է եղել նրանց կյանքում`դեռևս հայտնի չէ:
Հավելենք, որ այս հրապարակմանը նախորդել էր սկեսուրի սխալների վերաբերյալ տեսանյութ, որը Դիանան տարածել էր իր ինստագրամյան էջում: