Երգիչ Անդրեի կինը`երգչուհի Անի Օհանյանն, իր ինստագրամյան էջում հերթական անգամ հրապարակել է դստեր հետ լուսանկար:
«Աստծուց խնդրեցի երջանկություն, նա ինձ քեզ տվեց…»: Այա այսպես է Անդրեի կինը դստեր հետ հրապարակումը մակագրել:
Նշենք, որ դստեր մասնակցությամբ սա թվով 3-րդ հրապարակումն է:
StarNews-ը նախորդ տարեվերջին առաջինն էր իր ընթերցողին հայտնել, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը կարծես թե բաժանվել են։
Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը քննարկում է այս թեման, իսկ Անդրեն ու Անին այս մասին դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել, փոխարենը երգչուհին էլ ավելի ակտիվ է իր ինստագրամյան էջում: