«Նոր ալիքում» հաղթած Անահիտ Հակոբյանը նախահարսանեկան փարթիից կադրեր է հրապարակել.բացառիկ մանրամասներ

  • Oct 25, 2024

«Նոր ալիք» երգի մրցույթում հաղթանակից հետո երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանի հանդեպ հետաքրքրությունն առավել մեծացել է։ Դրան զուգահեռ՝ ավելացել է նաև Անահիտի սոցիալական ակտիվությունը։ Այս անգամ  էլ երգչուհին հայտնել էր, որ մասնակցել է մտերիմ ընկերուհու Bride to be փարթիին։ 

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում, խոսելով իր անձնական կյանքի մասին, Անահիտը ասել էր.

«Նժդեհը ինձ տեսել է բեմում։Ես երգում էի էնտեղ,որտեղ նա սեփականատեր էր։ Նա տարիներ շարունակ ինձ կողքից հետևել է։Ես ինչպիսի աղջիկ եմ,ինչպիսի բնավորություն ,պահվածք ունեմ։ Համալսարանից սկսած ամեն տեղ։Այդպես ինձ տարիներ շարունակ հետևելով ու տեսնելով հասկացել է,որ ես իսկապես այն աղջիկն եմ ու նա պետք է քայլ անի։ Նժդեհը որոշում է ,որ պետք է լուրջ քայլեր անի իմ սիրտը գրավելու համար։Նա շատ լավ մարդ է։Կարծում եմ՝ մենք իրար արժանի էնք։ Նժդեհին երբ առաջին անգամ տեսա արտաքնապես հայրիկիս նմանություն ունի իրոք։Բնավորության մի գիծ ունեն ,որ նման է դա շատ բարի լինելն է։ Ցանկացած զույգ պետք է առաջին հերթին ընկերական հարաբերություն ունենա իր կողակցի հետ։Եթե դուք չեղաք լավ ընկերներ ուրեմն ամեն բան ավարտված է։Միշտ խնդիրներ լինելու են ,բայց ինչ-որ մի պահի ինչ-որ  մեկը պետք է կարողանա մի քայլ ետ գնա՝զիջել:Խանդի զգացումը կա,եկավ մի շրջան ասում էր չեմ ուզում ,որ դու զբաղվես,թայց նա տեսնում էր թէ ինչքան մեծ է իմ սերը բեմի նկատմամբ։Մի անգամ մենք խոսակցություն ունեցանք ,որ եթե դու մարդուն սիրում ես չես կարող խլել իր երջանկությունը։Ուրախ եմ ,որ եկանք այդ եզրահանգմանը ՝նա տեսնելով իմ տաղանդն,աշխատասիրությունը ասում է ,որ ուզում է ինձ տեսնել ավելի մեծ բեմերում»,- նշել էր երգչուհին։

Մեկնաբանություն

Որոնում