Հանդիսավար, շոումեն Արամ Մելիքյանն ու իր ընտանիքը սիրված է հանրության կողմից: Նրանց ընտանիքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն շատ երկար քննարկվում է: Շոումենը ոչ միայն սիրված է հանրության կողմից, այլ նաև ունի մեծ ընկերական շրջապատ, որոնցից շատերը ևս ներկա են եղել երեկ Մելիքյանների ընտանիքի համար այդքան կարևոր օրվան:
Տեղեկացրել ենք, որ Տիգրանի 40 օրականից հետո կազմակերպված խնջույքին ներկա են եղել ավելի քան 400 հյուր։ Այդ թվում մի շարք հայտնիներ` երգիչ Գևորգ Մկրտչյանը կնոջ՝ Քրիստինայի հետ, Նորայր Նիկոյանը և կինը, Հայկ Աղաջանյանը և Տաթևը, Գուգո Մնացականյանը, Գևորգ Մարտիրոսյանը և այլք։
Երեկոյի ընթացքում հուզիչ պարով են ներկայացել Արամն ու մայրը, որը ներկայացնում ենք ստորև: