Լրագրող Արուս Տիգրանյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Առաջնեկի ծնունդից հետո Արուսը շատ հեռուստանախագծերում ներգրավված չէ, փոխարենը ինստագրամյան իր էջում պատմում է դստեր ու ամուսնու հետ անցկացրած ժամանակի մասին։ Մեկ անգամ չէ, որ Արուսը հայտնել է, որ չի պատրաստվում ցույց տալ դստեր դեմքը, քանի որ շատ են վատ մեկնաբանություն գրողները։
Սակայն ինչպես երևում է,ամեն բան ժամանակի հետ փոխվում է: Հանգստյան օրերը Արուսի համար ընտանեկան էին ։
Նա դուրս էր եկել զբոսանքի` այդ ընթացքում նաև կիսվելով մի քանի լուսանկարով։
Կադրերում երևում է փոքրիկ Արփիի դեմքը ու միայն տեսնեք, թե որքան է նման Արփին իր հայրիկին։