Միլիոնավոր ադրբեջանցիներ սպառնում էին. Ավրաամ Ռուսսոն` իր դեմ կազմակերպված մահափորձի մասին և ոչ միայն

  • Oct 28, 2024

LIFEROOM հաղորդման հյուրն էր Ավրաամ Ռուսսոն։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր մտքերը։

«Իմ էությունն է, որ ես հայ եմ: Չես կարող ուրանալ էությունդ։ Մարդ, եթե էությունն ուրանա, ուրեմն վերջ ՝մարդ չի էլ։ Մեր մեջ սերմանած սերը Հայաստանի հանդեպ մեզ ստիպել էր մեծանալ Հայաստանի կարոտով։ Հայաստանից եկած դասագրքերը ,որ սովորում էինք հայերեն, բանաստեղծությունները՝ Ավետիք Իսահակյանի, Հովհանես Թումանյանի և այլն ,և այլն, մեր մեջ մեծացնում էր այդ սերը Հայաստանի հանդեպ:
2003թվականին, երբ առաջին անգամ եկա, հիացա մինչև այսօր և շատ եմ եկել դրանից հետո։ Ես ժամերով կարող եմ նայել Արարատին։ Երբ մայրիկիս համար բնակարան էի գնում, պատշգամբ դուրս եկա ՝առանց տունը նայելու, տեսա Արարատը և տունն արդեն ինձ հետաքրքիր չէր։ Այս զգացողությունները դժվար է բացատրելը։ Այս փոքր երկրի մեջ,որը Հայաստան է կոչվում, աշխարհի ամեն ծայից մաս կա: Ինչ հարուստ գեղարվեստ, մշակույթ, պատմություն, անգամ հեքիաթներն են մեր հարուստ»։

Ինչն՞ էր պատճառը ,որ երգիչը մինչև 2003թ չէր եկել Հայաստան։

«Սովետական միության անդամ էր Հայաստանը, չնայած որ մենք դիմեցինք տեղափոխվենք Երևան։ Մայրս տարավ ինձ, այն ժամանակ սովետի դեսպանատուն էր, ռուսի հետ խոսեցի, որ տեղափոխվենք։Դա մեր առաջին փորձն էր՝ չընդունեցին ։Դրանից հետո սովետը փլուզվեց։ Տեղափոխվեցի Կիպրոս,Կիպտոսից Մոսկվա։
Ռուսաստանում աշխատում էի,ռուսերեն չգիտեի։Այն մարդն, ում հետ աշխատում էի, մինչև 2003թ չէր թողելու ինձ ՝դեմ էր։Նա բաքվեցի հրեա էր։Նրանք կանգնել էին մեր դեմ մինչև այսօր։Դրա համար առաջին առիթը ,համերգով եկա Հայաստան։Դա էլ հեշտ չէր,դժվար էր։Դրանից հետո հեշտ դարձավ, քանի որ այն մարդն, ում հետ աշխատում էի, դուրս եկավ և ես հարատև եկա։Վերջին մի քանի տարիներն ավելի հաճախ եմ գալիս հայրենիքս։

Իմ երգի ասպարեզի առաջին տարիները ,որ սկսել էի արաբների հետ էի։
Հետո տեղափոխվեցի Ֆրանսիա, հետո Կիպրոսում հույների հետ սկսեցի աշխատել, անգլիացիների:  Դա էլ իմ մեջ ընդունեցի։ Ուզում եմ ասել` մարդիկ տարբեր են մենթալիտետները, բնավորությունները, մշակույթը, մտքերն ուրիշ են, բայց ես գաղափար չունեի սովետական պետությունների մարդկանց մասին։ Միայն Թուրքիան լավ գիտեի,բայց մինչև հետները չշփվես, չես հասկանա նրանց ճշմարիտ երեսը։ Ես մինչև Արցախի ազատագրական պայքարի սկսվելը չգիտեի Ադրբեջանի պատմությունը։ Չգիտեի սա ինչ ազգ է, խառնում էի չեչեն,ադրբեջանցի։ Չէի հասկանում տարբերությունը նրանց, մինչև եկա Մոսկվա,անգամ հետներն աշխատում էի և չէի հասկացել, թե ինչ տեսակ մարդ են։ Սպեցիֆիկ մարդիկ են և նրանց հասկանալը դժվար է։Այդ մարդն իրեն հրեա էր ներկայացնել ,բայց նա Բաքվի հրեա էր։ Ամենավերջում լսեցիք այն փորձանքը եղավ ,որ մահափորձ էին կազմակերպել իմ դեմ։Ինչ՞ պիտի արած լինեի,որ նման բան անեին իմ դեմ։Ես ուրիշ մարդկանց հետ խնդիր չեմ ունեցել։Այն մարդիկ,որոնց հետ աշխատում էի նրանք են կազմակերպել,կամ նա է ,կամ նա է,կամ էլ երկուսով։ Կառավարական օրգաններն իմացել են ով է ,ինչ-որ ես ասում եմ 100% վստահ չեմ կարող ասել ։Ես ենթադրում եմ, որ նրանք են։Ես ճշմարտությունը չեմ փնտրում,ճշմարտությունն Աստծո մոտ է։Խնդրից փախնելու համար ես այդ տարիներին լռում էի,որովհետև եթե ինձ այլ կերպ պահեի, պռոբլեմն արդեն կար և կշարունակվեր։Ես խաղաղություն էի փնտրում»։

Տարիներ առաջ Ավրաամ Ռուսսոն թուրքերի մասին շատ ջերմ էր խոսել,որը Հայաստանում բուռն քննարկման առիթ էր դարձել, և բացասական կարծիքներ եղան դրա հետ կապված:

Ինչ՞ ասեց նա այդ մասին.

«Ես ուղիղ եթերներ միացրեցի 2020թվականին և որ ասեմ գետինները սրբեցի։Բոլոր մինիստրները  ,որ բարեկամներս էին, ինձանից երես թեքեցին: Ադրբեջանից միլիոնավոր սպառնալիքներ ստացա։ Իմ հայ ծանոթներն ու բարեկամները մեծահարուստ, զանգում էին և ասում ,որ աշխատում ենք ադրբեջանցիների հետ և վտանգավոր է,խրատում էին ինձ»։

Մեկնաբանություն

Որոնում